Հասարակություն
Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է Բեյրութում պայթյունի հետևանքով 30 զոհի մասին
WRed
Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնում է մայրաքաղաք Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 30 զոհի մասին: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Լիբանանյան Կարմիր խաչի ղեկավարն, իր հերթին, հայտնել է, որ ներկա պահին պայթյունի հետևանքով տուժածների թիվը հասել է 2200-ի, սակայն այդ թիվը դեռ վերջնական չէ:
Հիշեցնենք, որ մահացել է նաև լիբանանյան «Քաթայիբ» կուսակցության գլխավոր քարտուղար Նիզար Նաջարյանը, որը ծանր վիրավորվել էր պայթյունի հետևանքով:
Ավելի վաղ երկրի առողջապահության նախարարությունը տեղեկացրել էր, որ մայրաքաղաքային հիվանդանոցները լի են վիրավորներով:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Փաստաբանը՝ 18- ամյա Դավիթ Մինասյանի առողջական վիճակի մասին
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը մասնակցել է Սուրբ Հարության պատարագին
5.0
Գարեգին Բ-ի պատգամը՝ Սուրբ Հարության տոնի առիթով
18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շնամարտ են կազմակերպել. Ալեն Սիմոնյանը հորդորել է արագ արձագանքել
5.0