Այլ

Բելառուսում մեկնարկել է համազգային գործադուլը, որին մասնակցում են «արդյունաբերական հսկաների» աշխատակիցները

WRed 433 դիտում
Բելառուսում մեկնարկել է համազգային գործադուլը, որին մասնակցում են «արդյունաբերական հսկաների» աշխատակիցները

Բելառուսում մեկնարկել է համազգային գործադուլը, որը նախօրեին «խոստացել» էին իրականացնել ցուցարարները, այս մասին հայտնում է NEXTA Live թելեգրամյան ալիքը։ 

Հրապարակված տեսանյութերում և լուսանկարներում երևում է, որ ամբողջ Բելառուսով տարբեր ձեռնարկությունների աշխատակիցներ աշխատանքի չեն գնացել և դրա փոխարեն հավաքվել ու բողոքի ցույց են անցկացնում։

Մասնավորապես՝ գործադուլ են անում Բելառուսի ավտոմոբիլային գործարանի՝ «ԲելԱԶ»-ի, կալիումային պարարտանյութեր արտադրող «Բելառուսկալիյ»-ի, Մինսկի տրակտորի գործարանի, «Բելկարդ»-ի և այլ խոշոր գործարանների աշխատակիցները։

Ինչպես հայտնում է Tut.by կայքը, նրանք պահանջում են դադարեցնել ուժայինների կողմից ցուցարարների նկատմամբ բռնությունը, մեղավորներին պատասխանատվության ենթարկել, նախագահական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչել, նոր ընտրություններ անցկացնել, ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Մինսկում նախօրեին ժամանակակից Բելառուսի պատմության մեջ ամենազանգվածային բողոքի ցույցն է անցկացվել։ Tut.by կայքի գնահատականներով` իր ձայնը բարձրացնելու համար փողոց է դուրս եկել Բելառուսի առնվազն 200 000 քաղաքացի։

Բելառուսում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից ի վեր շարունակվում են բողոքի ակցիաները, որոնց մասնակիցներն իրենց դժգոհությունն են հայտնում ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն՝ 80 տոկոս ձայնով հաղթող է ճանաչվել գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

[4288663c346a636de0b229b3338b3e7c.jpg]

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250