Պատահարներ

Նավալնիի թունավորման մասին լուրերից հետո փակվել է Տոմսկի օդանավակայանի սրճարանը

WRed 1 րոպե 143 դիտում
Նավալնիի թունավորման մասին լուրերից հետո փակվել է Տոմսկի օդանավակայանի սրճարանը

Տոմսկի Բոգաշևո օդանավակայանում գտնվող «Վիեննա» սրճարանը փակվել է այն բանից հետո, երբ լուրեր են տարածվել, որ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի ինքնազգացողությունը վատացել է սրճարանում թեյ խմելուց հետո: Այս մասին հաղորդում է Ruptly լրատվական գործակալությունը:

Նավալնիի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը հայտնել է, որ քաղաքական գործիչը Տոմսկից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռ նստելուց առաջ թեյ էր խմել օդանավակայանում: Ըստ Յարմիշի՝ Նավալնիին թունավորել են՝ նրա թեյի մեջ ինչ-որ բան խառնելով:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ալեքսանդր Նավալնիի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր ինքնաթիռում: Օդանավն արտակարգ վայրէջք էր կատարել Օմսկում, որտեղ քաղաքական գործիչը հոսպիտալացվել է:

Օմսկի բժիշկները հայտնել են, որ պայքարում են Ալեքսեյ Նավալնիի կյանքի համար: Քաղաքական գործչի վիճակը կայուն է, սակայն նա դեռ գտնվում է կոմայի մեջ:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250