Պատահարներ

Ինքնասպանության փորձը կատարող քաղաքացին տեղափոխվել է «Նուբարաշեն» հոգեբուժական կլինիկա

WRed 203 դիտում
Ինքնասպանության փորձը կատարող քաղաքացին տեղափոխվել է «Նուբարաշեն» հոգեբուժական կլինիկա

Օգոստոսի 28-ին, ժամը 00։17-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևան քաղաքի «Հաղթանակ» կամրջից։ 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

Փրկարարները՝ քաղաքացիների և ոստիկանների հետ համատեղ, կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը։ Վերջինս տեղափոխվել է «Նուբարաշեն» հոգեբուժական կլինիկա:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250