Պատահարներ

Կաշառքի դիմաց զինծառայությունից ազատելու համար կասկածվող 2 անձ է ձերբակալվել

WRed 1 րոպե 139 դիտում
Կաշառքի դիմաց զինծառայությունից ազատելու համար կասկածվող 2 անձ է ձերբակալվել

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության վարույթում քննվող քրեական գործով, այն է՝ 2020 թվականի 2-րդ զորակոչի ընթացքում բժշկական կեղծ ախտորոշումներ ձևակերպելու և այլ եղանակներով զորակոչիկներին պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու կամ նախազորակոչիկներին տարկետումներ տրամադրելու գործընթացը կազմակերպելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք տալուն օժանդակելու կասկածանքով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-312-րդ հոդվածի  3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործություն կատարելու համար, ձերբակալվել է երկու անձ: 
 

Եվս մեկ անձ ձերբակալվել է՝ ՀՀ  քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի  3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործություն կատարելու՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու կասկածանքով: 
 

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250