Պատահարներ

Կասկադում ոստիկաններին ծեծի ենթարկելու կասկածանքով ձերբակալվել են ֆուտբոլիստներ Մալաքյան եղբայրները

WRed 1 րոպե 259 դիտում
Կասկադում ոստիկաններին ծեծի ենթարկելու կասկածանքով ձերբակալվել են ֆուտբոլիստներ Մալաքյան եղբայրները

Քիչ առաջ հայտնել էինք, որ գոստոսի 30-ին, ժամը 23.15-ի սահմաններում, Կասկադում երկու երիտասարդ քաշքշել են ճանապարհային ոստիկանության տեսուչների, նաև կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը՝ հայհոյանքներ են հնչեցրել:

 

Armtimes.com-ի տեղեկություններով` ձերբակալվածներն են ֆուտբոլիստներ Գոռ և Էդգար Մալաքյանները:

 

Factor.am-ի տեղեկություններով էլ նրանք ալկոհոլի ազդեցության տակ են եղել և վեճի են բռվել ոստիկանության աշխատակիցների հետ, պոկել են նրանցից մեկի ուսադիրները։ Լրատվականի  աղբյուրի համաձայն՝ ոստիկաններին ծեծի ենթարկողների թվում են Մալաքյան եղբայրները, որոնց գիշերը բերման են ենթարկել։ Խմբում են եղել նաև ֆուտբոլիստներ Սերոբ Գրիգորյանը, Արազ Օզբիլիսը և այլք։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250