Սպորտ
«Ատիրաուի» ֆուտբոլիստները հարգել են Լևոն Ղասաբօղլյանի հիշատակը
WRed
330 դիտում
Ղազախական «Ատիրաուի» ֆուտբոլիստները հարգել են «Ակադեմիա Օնտուստիկի» նախկին գլխավոր մարզիչ Լևոն Ղասաբօղլյանի հիշատակը՝ խաղադաշտ դուրս գալով նրա լուսանկարը պատկերող մարզաշապիկներով։ Հիշեցնենք, որ «Ատիրաուի» կազմում է հանդես գալիս հայ ֆուտբոլիստ Արտակ Դաշյանը, իսկ թիմը գլխավորում է Արամ Ոսկանյանը։
Լևոն Ղասաբօղլյանը կյանքից հեռացավ այս տարվա օգոստոսի 8-ին՝ 34 տարեկան հասակում: «Արարատի» լեգենդար ֆուտբոլիստ Սամվել Ղասաբօղլյանի կրտսեր որդին «Փյունիկ» ակումբի սան է, ֆուտբոլիստի կարիերան ավարտել է էստոնական «Նարվա-Տրանս» ակումբի կազմում, որի հետ դարձել է Էստոնիայի ֆուտբոլի առաջնության բրոնզե մրցանակակիր։
2020թ․ փետրվարից նա գլխավորում էր Ղազախստանի Առաջին լիգայում հանդես եկող «Ակադեմիա Օնտուստիկ» թիմը:
Նմանատիպ հոդվածներ
Հայհոյանքների, ճայթռուկների և այլ խախտումների համար ՀՖՖ-ն պատիժներ է սահմանել
WRed
292
Հաստատվել է ԱԱ 2022-ի որակավորման փուլի ժամանակացույցը
WRed
245
ՀՖՖ-ն պատրաստվում է Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիայի դեմ բողոք ներկայացնել ՈՒԵՖԱ և ՖԻՖԱ
WRed
554
ՀՖՖ հովանու ներքո անցկացվող բոլոր մրցաշարերը դադարեցվում են անորոշ ժամկետով
WRed
307
Ավելին Սպորտ բաժնից
Լուրերը մեկ տողով. Վարչապետից բանաձև մեր երկրի համար՝ պատերազմի, տնտեսության և ռիսկերի ֆոնին
1 րոպե
316
Արման Ծառուկյանը կրկին աշխարհի 15 լավագույն մարտիկների շարքում է
1 րոպե
436
Լուրերը մեկ տողով. Աշխարհում՝ նոր ռազմական ու քաղաքական զարգացումներ, ՀՀ-ում՝ ընտրություններին ընդառաջ հայտարարություններ
1 րոպե
612
Արման Ծառուկյանը խեղդող հնարքով հաղթեց Մուհամմադ Մոկաևին
1 րոպե
1,158
5.0