Պատահարներ
Առինջում բախվել են 58 երթուղին սպասարկող ավտոբուսը և բեռնատարը
Unknown
Հունվարի 18-ին, ժամը 07։53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Աշխաբաթի փողոցում՝ «Հատիսի լանջին» հյուրանոցային համալիրի մոտակայքում, բախվել են թիվ 58 երթուղին սպասարկող «Hyundai» մակնիշի ավտոբուսը (վարորդ՝ Տ․ Ա․) և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ա․ Վ․, ծնված 1995 թ․)։
Փրկարարներն ավտոբուսից դուրս են բերել ուղևոր Ա․ Ն․-ին (ծնված 1970 թ․), ում շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն։
Նմանատիպ հոդվածներ
Մահացել է դերասան Վիգեն Ստեփանյանը
Unknown
Ջրատարում հայտնաբերել են որպես անհետ կորած որոնվող կնոջ դին
Unknown
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հարազատներն ուզեն, փաստերը կհրապարակենք. Կուտոյանի գործում ինքնասպանության հասցնողներ կան
Unknown
Տասնյակից ավելի բնակարանային գողություններ՝ Կոտայքի մարզում. 2 անձի մեղադրանք է առաջադրվել
Unknown