Պատահարներ

Հայտնաբերվել է ևս 9 զոհված զինծառայողի աճյուն

Unknown
Հայտնաբերվել է  ևս 9 զոհված զինծառայողի աճյուն

Փետրվարի 1-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Արցախի փրկարարական ջոկատները Վարանդայի (Ֆիզուլի) ուղղությունից հայտնաբերել են ևս 9 զոհված զինծառայողի աճյուն:

Նախնական տվյալներով նրանք զինծառայողներ են (ռազմագործողություններին մասնակցած կամավորներ կամպահեստազորայիններ): Վերջիններիս ինքնությունը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Փետրվարի մեկի տվյալներով հայտնաբերվել է ընդհանուր 1354 աճյուն:

Որոնումներն այսօր իրականացվում են Հադրութի շրջանի ուղղությամբ: Այս մասին հայտնում են ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից: 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից