Պատահարներ
Տավուշում 61-ամյա վարորդը 06-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին
Unknown
Փետրվարի 2-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում, Դիտավան գյուղի բնակիչ 61-ամյա Արշակ Ս․-ն իր վարած ВАЗ 21 06 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 144․5-րդ կմ-ում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Ալավերդի քաղաքի բնակիչ 48-ամյա Արմեն Մ․-ին։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, իր մեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է «Իջևան» բժշկական կենտրոն, սակայն ճանապարհին նա մահացել է։
Վարորդը դեպքի մասին ահազանգել է Ոստիկանության Իջևանի բաժին։
Նմանատիպ հոդվածներ
Երևանի բնակարաններից մեկում հայտնաբերվել են տղամարդկանց դիեր
Unknown
Հրդեհ ավտոմեքենայում. Nissan Tiida–ի 39–ամյա վարորդն այրվածքներ է ստացել
Unknown
Աբովյան քաղաքում բախվել են ВАЗ 21010-ն ու Nissan-ը. Nissan-ի մեջ հայտնաբերվել է ատրճանակ եւ ոստիկանական դուբինկա
Unknown
«Դաշնակցություն, արդեն շատ ուշացաք…խփեք դավաճանին». Ֆեյսբուքյան գրառման առիթով ՔԿ-ում նախաքննություն է տարվում
Unknown