Քաղաքականություն

ՌԴ խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում ականազերծել են 1079 հա տարածք

Lilit T. 129 դիտում
ՌԴ խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում ականազերծել են 1079 հա տարածք

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության միջազգային ականազերծման կենտրոնի մասնագետները շարունակել են Լեռնային Ղարաբաղում ականազերծման և պայթյունավտանգ իրերի հայտնաբերման ու վնասազերծման աշխատանքները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը: 

«Խաղաղապահ առաքելության ողջ ընթացքում Լեռնային Ղարաբաղում ականազերծվել է շուրջ 1079 հա տարածք, 280 կմ ճանապարհ: Հայտնաբերվել և վնասազերծվել է 24 հազար 14 պայթյունավտանգ առարկա»,- ասված է հաղորդագրությունում: 

Ռուսաստանի Դաշնության նախագահի 2020 թվականի նոյեմբերի 10-ի  հրամանագրով  Լեռնային  Ղարաբաղում տեղակայվել է  ռուս խաղաղապահների զորակազմը, որի հիմքը կազմում է Կենտրոնական  ռազմական  օկրուգի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադը։ Խաղաղապահների հրամանատարն է գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։ 

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250