Հասարակություն Կարևոր

Վրաստան-Հայաստան ցամաքային սահմանը բացվել է. որ դեպքում կթույլատրվի հատել այն

Gohar Vardanyan 8,260 դիտում
Վրաստան-Հայաստան ցամաքային սահմանը բացվել է. որ դեպքում կթույլատրվի հատել այն

Տեղեկացնում ենք, որ հայ-վրացական սահմանի Բավրա-Նինոծմինդա անցակետն այսօր ժամը 10։00-ից վերսկսել է իր աշխատանքը և սահմանը հատելու թույլտվություն ունեցող անձինք, Սադախլոյի անցակետից զատ, այսուհետև կարող են օգտվել նաև Բավրա-Նինոծմինդա անցակետից, հայտնում են Վրաստանում Հայաստանի դեպանատնից:
 

Անցակետը կգործի ժամը 10։00-ից մինչև 18։00-ն ընկած ժամանակահատվածում։
 

Նշենք, որ անցակետով բեռնատարների երթևեկը շարունակվում է իրականացվել շուրջօրյա ռեժիմով։
 

Միաժամանակ տեղեկացնենք, որ ՀՀ քաղաքացիների մուտքը Վրաստան հնարավոր է միայն վակցինացիայից հետո (երկու դեղաչափ), իսկ Վրաստանի քաղաքացիները Հայաստան կարող են մուտք գործել միայն Վրաստանի պատկան մարմինների կողմից տրված ելքի հատուկ թույլտվության պարագայում։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250