Պատահարներ
«Սևան» ՔԿՀ-ում փորձել են օրեր առաջ չհաջողված եղանակով թմրամիջոց փոխանցել
Unknown
«Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները կանխել են թմրամիջոց փոխանցելու հերթական փորձը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը.
«Փետրվարի 11-ին՝ ժամը 00:30-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները տարածքում հերթական շրջայց կատարելիս ներքին արգելագոտու ձյունածածկ հատվածից հայտնաբերել են կպչուն ժապավենով պարուրված փաթեթ, որում առկա են եղել 52,6 գրամ քաշով, մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող զանգվածներով 6 փաթեթներ, որոնց արտանետումն իրականացնելու համար դրանց ամրակցված է եղել 50 գրամանոց կշռաքար:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Երևանի բնակարաններից մեկում հայտնաբերվել են տղամարդկանց դիեր
Unknown
Քիչ առաջ Երևանում 20-ամյա աղջիկը ցած է ընկել շենքի 11-րդ հարկից
Unknown
Դանակահարել էր կենցաղային հարցերի շուրջ վեճի ընթացքում. հարվածը եղել է կրծքին
Unknown
Դեղձուտ գյուղի դպրոցի ապամոնտաժման ժամանակ փլուզում է տեղի ունեցել․ կա մեկ զոհ
Unknown