Քաղաքականություն

«Երևանը չի հրաժարվում Բաքվի հետ երկխոսությունից, բայց անհրաժեշտ է համապատասխան մթնոլորտ, օրակարգի ձևավորում». Արա Այվազյան

Lilit T. 155 դիտում
«Երևանը չի հրաժարվում Բաքվի հետ երկխոսությունից, բայց անհրաժեշտ է համապատասխան մթնոլորտ, օրակարգի ձևավորում». Արա Այվազյան

Երևանը չի հրաժարվում Բաքվի հետ երկխոսությունից, բայց անհրաժեշտ է համապատասխան մթնոլորտ, օրակարգի ձևավորում, «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանը։ 

«Մենք երբեք չենք հրաժարվում հանդիպումներից։ Սակայն ցանկացած հանդիպում, եթե այն չի կազմակերպվում միայն դրա անցկացումն արձանագրելու նպատակով, պետք է համապատասխանի որոշակի չափանիշների։ Առաջին հերթին խոսքը վերաբերում է համապատասխան մթնոլորտի ստեղծմանը, կոնկրետ օրակարգի ձևավորմանը»,- ասել է Այվազյանը՝ պատասխանելով այն հարցին, թե հնարավոր է արդյոք հանդիպում Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ, և արդյոք երկու երկրների ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ բանակցություններ են ընթանում։ 

Նրա խոսքով՝ ոչ պակաս կարևոր է, որ հանդիպումներն անցնեն «մյուս կողմի համաձայնության առկայության դեպքում»։ 


 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250