Պատահարներ

Արարատի մարզում կրակոցներ են արձակել «ԲԻԳ» սուպերմարկետի ուղղությամբ. SHAMSHYAN

Lilit A. 317 դիտում
Արարատի մարզում կրակոցներ են արձակել «ԲԻԳ» սուպերմարկետի ուղղությամբ. SHAMSHYAN

Օրեր առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Մարտի 22-ին   ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տվյալներ են ստացվել, որ մի քաղաքացի մարտի 19-ին Գեղանիստ գյուղի 28 փողոցի 1/1 հասցեում գտնվող «ԲԻԳ» սուպերմարկետի դիմային 2 ապակիները  կրակոցով կոտրել է:  

 

[f89c191713237a94e9200cd7b1992e61.jpg]

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Մասիսի ոստիկանները ստացված օպերատիվ տվյալներով Երևան քաղաքում հայտնաբերել և ոստիկանության Մասիսի բաժին են բերման ենթարկել Երևանի բնակիչ, 19-ամյա Արմեն Սարգսյանին, այնուհետև տարված բացատրական աշխատանքների արդյունքում ոստիկանության Մասիսի բաժին է ներկայացել Երևանի բնակիչ, 22-ամյա Սարգիս Խաչատրյանը:  Պարզվել է, որ  որ մարտի 19-ին ՝ գիշերը ժամը 02:00-ի սահմաններում,  Ա. Սարգսյանն ու Ս. Խաչատրյանը եղել են Mercedes մակնիշի ավտոմեքենայով և Գեղանիստ գյուղում գործող սուպերմարկետի մոտ Ս. Խաչատրյանը իր մոտ եղած գազային ատրճանակից կրակոցներ է արձակել սուպերմարկետի ուղղությամբ, ինչի հետևանքով ապակիները կոտրվել են: Փաստի առթիվ ոստիկանության Մասիսի բաժնի հետաքննության բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:  Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ: 

 

[2cae582e6b451c2a742e6fb067265215.jpg]

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250