Քաղաքականություն

Տարածաշրջանի ապակայունացման վտանգը դեռ առկա է. Էդվարդ Նալբանդյանը՝ Լեռնային Ղարաբաղում ստղծված իրադրության մասին

Gohar Vardanyan 178 դիտում
Տարածաշրջանի ապակայունացման վտանգը դեռ առկա է. Էդվարդ Նալբանդյանը՝ Լեռնային Ղարաբաղում ստղծված իրադրության մասին

ՀՀ նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Politique Internationale-ին, որում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին և 44-օրյա պատերազմի արդյունքներին:

 

Հարցազրույցում Նալբանդյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում Ռուսաստանի խաղաղապահների ներկայությունն անշուշտ հանդիսանում է անվտանգության երաշխիք և լուրջ խոչընդոտ պատերազմի վերսկսման համար։ Այնուամենայնիվ, տարածաշրջանի ապակայունացման վտանգը դեռ առկա է։

 

«Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան 2020թ.-ի դեկտեմբերի 3-ի Հայտարարությամբ կոչ արեցին տարածաշրջանից անհապաղ դուրս բերել օտարերկրյա վարձկաններին։ Մինչև հիմա մի շարք միջազգային կառույցների ներկայացուցիչներ իրենց մտահոգությունն են հայտնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տարածաշրջանի անվտանգության և կայունության համար վտանգ ներկայացնող վարձկան զինյալների շարունակական ներկայության կապակցությամբ։ Ո՞վ է բերել այդ վարձկաններին տարածաշրջան։ Դա քաջ հայտնի է բոլորին՝ Թուրքիան և Ադրբեջանը»,- ասել է Նալբանդյանը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250