Պատահարներ

Արագածոտնի մարզում 64–ամյա վարորդը Mitsubishi-ով բախվել է քարերին և կողաշրջվել. 1-ամյա երեխան տեղափոխվել է հիվանդանոց

Unknown
Արագածոտնի մարզում 64–ամյա վարորդը Mitsubishi-ով բախվել է քարերին և կողաշրջվել. 1-ամյա երեխան տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ հուլիսի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 09:40–ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 48-րդ կմ հատվածում՝ Արագածոտնի մարզի բնակիչ, 64-ամյա  Ժիրայր Ավետիսյանը իր վարած  Mitsubishi  մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր, 1-ամյա Դ. Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից