Պատահարներ Կարևոր

Ինչ պայմաններում է մահացել զինծառայողը. ՔԿ

Mariam Z.
Ինչ պայմաններում է մահացել զինծառայողը. ՔԿ

2026 թվականի ապրիլի 2-ին ՊՆ զորավարժադաշտում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասի (զինվորական պաշտոնեական անփութությունը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) և 532-րդ հոդվածի 3-րդ մասի (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով: Պայմանագրային զինծառայողը մահացել է: Այս մասին հայտնում են ՔԿ-ից:


«Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք անհետաձգելի քննչական և վարութային այլ գործողություններ»,- ասված է հայտարարության մեջ:


Հիշեցնենք` ապրիլի 2-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում՝ Բաղրամյան խոշորացված համայնքի ժողովրդին հայտնի ՀՀ պաշտպանության նախարարության «պալիգոններում»։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250