Դավիթ Մինասյանին տեղափոխում են այլ ՔԿՀ
18-ամյա դպրոցական Դավիթ Մինասյանին «Արմավիր» ՔԿՀ-ից տեղափոխելու են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ։
18-ամյա դպրոցական Դավիթ Մինասյանին կտեղափոխեն «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ։ Այս մասին հայտնել է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը, նշելով, որ իրենց համար ևս անհասկանալի է նման որոշման պատճառը։
Փաստաբանները ապրիլի 2-ին «Արմավիր» ՔԿՀ-ում հանդիպել էին տղային։
«Առողջական վիճակը վատ էր, ինքնազգացողությունը վատ էր։ Բացի այն հիվանդությունները, որոնք մենք ասել ենք, պարզվում է, որ ինքն այլ խնդիրներ էլ ունի, որոնց մասին չգիտեինք, ինքն էլ չէր ասել։ Ինքնազգացողությունը երեկ շատ մտահոգիչ էր, այսօր առավոտյան էլ պարզվեց, որ իրեն հիվանդանոց տեղափոխելու փոխարեն տանում են «Աբովյան» ՔԿՀ», - ասել է փաստաբանը։
Հիշեցնենք, որ Սուրբ Աննա եկեղեցում Նիկոլ Փաշինյանի հետ միջադեպի մասնակից դպրոցական 18-ամյա Դավիթ Մինասյանը 2 ամսով կալանավորվել է։