Պատահարներ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարորդները երթևեկել են հետիոտների համար նախատեսված հատվածով

Edita

Երևանի Իսակովի պողոտայում խցանման պայմաններում երկու վարորդ մեքենան վարել են հետիոտների համար նախատեսված հատվածով, հայտնում են Ներքին գործերի նախարարությունից։


Պարեկները հայտնաբերել են, որ «Վազ 2109»-ի վարորդը Իսակովի պողոտայում խցանման ժամանակ մեքենան վարել է հետիոտների համար նախատեսված հատվածով։  Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ավտոմեքենան հայտնաբերվել է և տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք։


Նույն պողոտայում խցանման ընթացքում հետիոտների համար նախատեսված հատվածով է երթևեկել նաև «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը։ Այս դեպքում ևս մեքենան հայտնաբերվել և տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։


Երկու վարորդների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250