Պատահարներ
Պակիստանում ուղևորատար ավտոբուս է վթարի ենթարկվել․ կա առնվազն 27 զոհ
Adrine Nidelyan
Պակիստանի հյուսիսարևելյան Փենջաբ նահանգում ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով առնվազն 27 մարդ մահացել է, ավելի քան 30-ը` վիրավորվել: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալութունը, ուղևորատար ավտոբուսը բախվել է բեռնատարի կցասայլին:
Աղբյուրի տվյալներով` միջադեպը տեղի է ունեցել Դերա Ղազի Խան քաղաքում, երբ արագությունը գերազանցած ավտոբուսը մխրճվել է կցասայլի մեջ, որը կայանված էր ճանապարհի շրջանցիկ հատվածում: Տուժածներին տեղափոխել են մոտակա հիվանդանոց:
Հաղորդվում է, որ ավտոբուսը Ռաջանպուր նահանգի բնակավայրից ուղևորներին տեղափոխելիս է եղել Սիալկոտ քաղաք:
Նմանատիպ հոդվածներ
Ողբերգական դեպք Կոտայքի մարզում. КамАЗ-ը մոտ 80 մետր գլորվելով՝ հայտնվել է ձորակում
Adrine Nidelyan
Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում. 16-ամյա տղան իր 2 ընկերներին փրկելուց հետո ջրահեղձ է եղել
Adrine Nidelyan
Ֆրանսիայում ոստիկանները գնդակահարել են պատանուն գլխատած տղամարդուն
Adrine Nidelyan
Խոշոր ավտովթար Վայքում. 13-ամյա տղան ու 61-ամյա վարորդը հյոսպիտալացվել են
Adrine Nidelyan
Ավելին Պատահարներ բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աղմկահարույց հայտարարություն` Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարորդները երթևեկել են հետիոտների համար նախատեսված հատվածով
Ինչ պայմաններում է մահացել զինծառայողը. ՔԿ
1.0