Պատահարներ

Ամուսինների դիեր են հայտնաբերվել Դիլիջանի տներից մեկում

Unknown
Ամուսինների դիեր են հայտնաբերվել Դիլիջանի տներից մեկում

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում հուլիսի 23-ին «Դիլիջան» բժշկական կենտրոնից ոստիկանության Դիլիջանի բաժին ստացված ահազանգի փաստով:

 

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ նույն օրը ժամը 11:20-ի սահմաններում, նշված բժշկական կենտրոնից Դիլիջանի ոստիկանություն հայտնել են, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Դիլիջան քաղաքի տներից մեկը, որտեղ հյուրասենյակում հայտնաբերել են կնոջ և տղամարդու դիեր:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածներն են նույն տան բնակիչներ, Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ, 85-ամյա Ալեքսանդր Բեսչյոտնովը և 86-ամյա Մարիա Բեսչյոտնովան:

 

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ Ա. Բեսչյոտնովի ձախ քունքի վերին հատվածում հայտնաբերվել է վերք: Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կայքի տեղեկություններով, մահացածները ամուսիններ են: 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից