Պատահարներ

Խոշոր ավտովթար Երևանի կենտրոնում․ ավտոմեքենաներից 2-ը հայտնվել են մայթին, որոնցից մեկը՝ գլխիվայր

Adrine Nidelyan
Խոշոր ավտովթար Երևանի կենտրոնում․ ավտոմեքենաներից 2-ը հայտնվել են մայթին, որոնցից մեկը՝ գլխիվայր

Այսօր, հուլիսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։00-ի սահմաններում Ամիրյան և Զաքյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 29-ամյա Սամվել Հակոբյանի վարած Mercedes մակնիշի 01 HH 017 համարանիշի, Տավուշի մարզի բնակիչ 35-ամյա Արման Թանդիլյանի վարած Mercedes մակնիշի 71 OR 077 համարանիշի, Երևանի բնակիչ 24-ամյա Արեգ Ջալալյանի վարած Toyota մակնիշի 426 AC 61 համարանիշի և Շիրակի մարզի բնակիչ 30-ամյա Հարություն Համբարձումյանի վարած Toyota մակնիշի 76 OO 001 համարանիշի ավտոմեքենաները։  Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Հակոբյանը, Ա․ Թանդիլյանը և Ա․ Ջալալյանը բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են Թիվ 1 համալսարանական հիվանդանոց, իսկ Ս․ Հակոբյանի ուղևոր՝ Երևանի բնակիչ 34-ամյա Իրինա Մարկովան տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները։  Բախման հետևանքով ավտոմեքենաներից մեկում հրդեհ է առաջացել, և մինչ հրշեջների ժամանումը, շենքի բնակիչներն իրենց ուժերով են պայքարել կրակի դեմ։  

 

[32a0148f22dfe9c08c0836ea89d708e2.jpg]

[8b0bc35fdb967e7d5ce03e9a2a8a4f0b.jpg]

[f4356daccbcf7a4139db057dd8f5a7ca.jpg]

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից