Պատահարներ

Տավուշի մարզում УАЗ-ը մոտ 150 մետր գլորվելով, հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 1 վիրավոր

Unknown
Տավուշի մարզում УАЗ-ը մոտ 150 մետր գլորվելով, հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 1 վիրավոր

Հուլիսի 25-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին, «Չաթախ» կոչվող սարամասում, Չինչին բնակավայրի բնակիչ 42-ամյա Տիգրան Քոչարյանը իր վարած УАЗ մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մոտ 150 մետր գլորվելով, հայտնվել ձորում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով Տ․ Քոչարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել «Բերդ» բժշկական կենտրոն, իսկ ուղևոր՝ Պառավաքար բնակավայրի բնակիչ 36-ամյա Մանուկ Վարդանյանը տեղում մահացել է։ 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից