Քաղաքականություն
«Մերժե՛լ մեր պետականությանն ուղղակի սպառնացող դավադիր ծրագիրը»․ Արման Բաբաջանյան
Unknown
284 դիտում
| ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը հայտարարություն է տարածել․ «Այսօր հայտնի դարձավ, որ Ադրբեջանի հանցագործ բռնապետության կողմից Հայաստանի սահմանային տարբեր հատվածներում այլևս պարբերական բնույթ ստացած՝ կյանքեր խլող սադրանքների, զինված բախումների հրահրման ֆոնին Հայաստանի Հանրապետությունը պարտադրված է դիմելու Ռուսաստանի Դաշնությանը, որպեսզի հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով տեղակայվեն ռուս սահամանապահների հենակետեր։ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Կառավարության այսօրվա նիստում հնչեցրեց հայտարարություն, որով քննադատության ենթարկելով Ալիևի ռեժիմի կողմից տարվող՝ տարածաշրջանային և եվրոպական խաղաղությունը, անվտանգությունը և ապագան վտանգող քաղաքականությունը։ Միևնույն ժամանակ, նա շրջանցեց դրանում Ռուսաստանի ծանրակշիռ գործոնն այն ամենում, ինչն իրողություններ է ձևավորում մեր տարածաշրջանում, որոնցում առանցքայինը՝ Ադրբեջանի լկտիությունն է և ցինիզմը, և հրապարակայնորեն առաջարկեց Մոսկվային՝ Հայաստանի չորս սահմաններից երեքի փաստացի հանձնում Ռուսաստանին՝ ի դիմաց ռազմական բախումների և սպառնալիքի դադարեցման։ Համոզված ենք, որ Ալիևի կոռումպացված բռնապետությունն իրեն այդ աստիճանի անբռնազբոս չէր դրսևորի, եթե իր հաշվարկներում չունենար․ ա/ Ռուսաստանի Դաշնության լռակյաց խրախուսումը և ՀԱՊԿ կոչված դաշինքի փաստացի հրաժարումն իր կողմից ստանձնած պարտավորություններից Հայաստանի Հանրապետության նկատմամբ՝ պաշտոնական Երևանի կողմից դրսևորվող կրավորական կեցվածքի ֆոնին, պայմանավորված վախերով Մոսկվայի հնարավոր բիրտ և անօրեն քայլերի նկատմամբ; բ/ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի Հանրապետության ղեկավարության կաշկանդվածությունը՝ համարժեք, երկրի շահերից բխող՝ հակազդող ռազմաքաղաքական մարտավարություն և ռազմավարություն կառուցելու և կիրառելու գործում, կապված ռուսական կողմի անթաքույց և անօրինական ճնշումների հետ; գ/ Պաշտոնական Երևանի՝ արտաքին քաղաքականությունների բազմազանեցման գաղափարի իսպառ մերժումը, ինչը նույնպես պայմանավորված է Մոսկվայի կողմից ճնշումներով, այդ թվում՝ Հայաստանի դեմ և երկրի ներսում հիբրիդային պատերազմ մղող հինգերորդ շարասյան և տեղեկատվական դիվերսիաների ամենացինիկ և անթաքույց օգտագործմամբ։ Այսու, Հանուն Հանրապետության Կուսակցությունը խստորեն դատապարտում է Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանի Հանրապետության դեմ վարվող քաղաքականությունը և կոչ է անում ՀՀ կառավարությանը՝ զերծ մնալ վտանգավոր պատրանքից, թե սահմանների անվտանգությունը կարելի է ձեռք բերել երկրի ինքնիշխանության զիջմամբ։ Հանուն Հանրապետության Կուսակցությունն անընդունելի է համարում գործադիր իշխանության կողմից ցանկացած նահանջ Հայաստանի Անկախության Հռչակագրից (1990), Հայաստանի Հանրապետության Անկախության հանրաքվեի արդյունքներից (1991), մեր պետության սահմանադրական կարգի հիմունքները սահմանող՝ ՀՀ Սահմանադրության Հոդված 1-ից, ըստ որի՝ Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է, և Հոդված 2-ից, ըստ որի՝ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին, և ցանկացած իշխանություն օժտված չէ մանդատով՝ պարտադրանքի ներքո հանձնելու ինքնիշխանությունը օտարին։ Հանուն Հանրապետության Կուսակցությունը կոչ է անում այս բախտորոշ հարցում համախոհ քաղաքական ուժերին, քաղաքացիական հասարակությանը և անհատ քաղաքացիներին․ - մերժե՛լ մեզ պարտադրվող՝ մեր պետականությանն ուղղակի սպառնացող դավադիր ծրագիրը - միատեղելով Հայաստանի, հայության և նրա իրական բարեկամ ժողովուրդների և պետությունների ողջ ներուժը՝ հրատապ կարգով ձեռնամուխ լինել Հայաստանի Հանրապետության քաղաքականությունների բազմազանեցմանը, լիարժեքորեն իրացնել մեր՝ անկախ և ինքնիշխան պետության իրավունքները՝ ԵԱՀԿ-ում, ՄԱԿ ԱԽ-ում և բոլոր հնարավոր այլ միջազգային հարթակներում»։ |
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ կոնգրեսականները հենց նոր ընդունել են օրինագիծ, որով արգելում են Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրել
Unknown
13,140
Ռուս զինծառայողներն ի՞նչ գործողություններ են կատարում Տավուշի սահմանագծին. մարզպետը մանրամասնում է. «Հետք»
Unknown
736
Հիմա նայեք Ֆիզուլի-Շուշի թունելին ու գետինը մտեք. Բելլա Լալայան
Unknown
13,486
ՊՆ-ն հայտարարություն տարածեց. հայտնի է, թե ինչ է կատարվել սահմանին
Unknown
5,050
Ավելին Քաղաքականություն բաժնից
Մենք ընդդիմադիր դաշտը երբեք չենք պառակտելու. Սերժ Սարգսյան
1 րոպե
103
Մենք դա թույլ չենք տալու անել. Ռուբինյանը պատասխանել է Քոչարյանի հայտարարություններին
1 րոպե
110
Ալեն Սիմոնյանը ոտքից գլուխ ստում է. ես այդ թոշակի կարիքը չունեմ. Հակոբ Ասլանյան
1 րոպե
173
Մայր Աթոռին անհատույց սեփականության իրավունքով հող այլևս չի տրվի. ԱԺ-ն հաստատեց
1 րոպե
81