Պատահարներ

16 օր է, ինչ Սյունիքից կորած անզեն զինծառայողների մասին տեղեկություն չկա. «Փաստինֆո»

Unknown
16 օր է, ինչ Սյունիքից կորած անզեն զինծառայողների մասին տեղեկություն չկա. «Փաստինֆո»

16 օր է՝ Սյունիքից կորած զինծառայողների որոնողական աշխատանքները շարունակվում են, բայց ապարդյուն։ Հուլիսի 14-ի լուսադեմին մառախուղի պատճառով մոլորված, անզեն զինծառայողներ Արթուր Նալբանդյանի և վարորդ Արամայիս Տոռոզյանի գտնվելու վայրը շարունակում է անհայտ մնալ։ «Փաստինֆո»-ին ՊՆ-ից հայտնեցին, որ զինծառայողներից դեռ տեղեկություն չկա, որոնողական աշխատանքները շարունակվում են։

Հայտնի է նաև, որ անզեն զինծառայողների որոնողական աշխատանքներին մասնակցում է նաև ռուսական կողմը։Ադրբեջանական կողմում հայտնվելու հավանականությունը քննարկվում է առաջին իսկ օրվանից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 14-ի լուսադեմին, մառախուղի պայմաններում, ամրակցված զինվորական ավտոմեքենայով ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում կորել է կապը Հայաստանի Հանրապետության հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈՒ N զորամասի զինծառայող Արթուր Նալբանդյանի և վարորդ Արամայիս Տոռոզյանի հետ:

ՊՆ-ն պաշտոնապես հայտարարել է, որ նրանք եղել են անզեն ու նշել, որ քննարկվում է նաեւ նրանց՝ ադրբեջանական կողմում հայտնվելու հավանականությունը։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից