Պատահարներ

Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. բախվել են BMW-ն ու «Վեոլիա Ջրի» Нива-ն. վերջինս գլխիվայր շրջվել է

Unknown
Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. բախվել են BMW-ն ու «Վեոլիա Ջրի» Нива-ն. վերջինս գլխիվայր շրջվել է

Այսօր՝ օգոստոսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում Պռոշյան գյուղի վարչական տարածքում բախվել են Արտակ Հակոբյանի վարած BMW մակնիշի և Միքայել Հովհաննիսյանի վարած ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Нива-ն գլխիվայր շրջվել է։ 

 

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։ Օպերատիվորեն ժամանել են արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարակաև ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնների փականներն ու սահմանազատել տարածքը։  

 Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Нива-ն հաշվառված է «Վեոլիա Ջրի» հաշվեկշռւմ։ 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից