Պատահարներ

Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում․ կան վիրավորներ

Adrine Nidelyan 1 րոպե 563 դիտում
Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում․ կան վիրավորներ

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ավագ հետաքննիչ Նելսիկ Գրիգորյանի կողմից նյութեր են նախապատրաստվում օգոստոսի 20-ին Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը 


Այդ օրը՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 82 կմ հատվածում բախվել են 21-ամյա Ոսկան Ո.-ի վարած ՎԱԶ-2121 մակնիշի և 36-ամյա Կարեն Ս.-ի վարած ՏԱԶ-3507 մակնիշի ավտոմեքենաները: 


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Ոսկան Ո.-ն, նրա ուղևորներ, 33-ամյա Էվելինա Ա.-ն և 16-ամյա Էլիզա Ա.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վարդենիս» բժշկական կենտրոն:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250