Պատահարներ
Ողբերգական դեպք՝ Երևանում. շենքի բակում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու դի
Lilit T.
Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։30-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Գալշոյան փողոցի շենքերից մեկի բակում տղամարդու դի կա։ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, ոստիկաններն ու քննիչները պարզել են, մահացածը նույն փողոցի շենքերից մեկի բնակիչ՝ 32-ամյա Դավիթ Ի-ն էր։ Փաստի առթիվ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում, քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Պատահարներ բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուսաստանում ուղևորատար գնացքի յոթ վագոն դուրս է եկել գծերից. կան տուժածներ
Ողբերգական ավտովթար՝ Չարենցավան-Ֆանտան ճանապարհին. կա զոհ և տուժածներ
5.0