Բողոքի ակցիա` ՊՆ-ի դիմաց
Ժամկետային զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են անցկացնում Պաշտպանության նախարարության դիմաց՝ պահանջելով, որ ծառայության նոր ժամկետը կիրառվի բոլորի նկատմամբ։
Այն ծնողները, որոնց որդիները զորակոչվել են նախորդ տարի, պահանջում են, որ իրենց երեխաները նույնպես ծառայեն 1,5 տարի։ Նշվում է, որ խոսքը վերաբերում է նաև 2025 թվականի ամռանը զորակոչվածներին։
Ծնողները դիմումներ են ուղարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին, սակայն դեռևս պատասխան չեն ստացել։
Ավելի վաղ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ավելի վաղ արձագանքել էր՝ նշելով, որ փոփոխություն չի նախատեսվում, քանի որ ծառայության ժամկետի 6 ամսով կրճատման որոշման հիմքում հաշվարկներ կան։ Նա նաև ընդգծել էր, որ նախագիծը տարածվում է միայն 2026 թվականի հունվարից և դրանից հետո ծառայության մեկնող երիտասարդների վրա և հետադարձ ուժ չունի։
Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 1-ից պարտադիր զինվորական ծառայության ժամկետը երկու տարվա փոխարեն սահմանվել է մեկուկես տարի, սակայն այդ փոփոխությունը չի տարածվում ավելի վաղ զորակոչվածների վրա։