Պատահարներ

Մետրոյում նկարահանում արած անձինք հայտնաբերվել են

Unknown 1 րոպե 1,129 դիտում
Մետրոյում նկարահանում արած անձինք հայտնաբերվել են

Մետրոյում նկարահանում արած անձինք հայտնաբերվել են: Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից: 

Այսօր սոցիալական ցանցում օգտատերերից մեկը լուսանկար էր հրապարակել և գրառում կատարել, որ «ոչ հայախոս անձինք մետրոյում նկարահանում են անում»։ Ոստիկանության Կենտրոնական բաժնի և Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները ուսումնասիրել են հրապարակումը: Իրավապահների ձեռնարկած ծավալուն միջոցառումների արդյունքում ոստիկանություն են բերվել 2 անձինք՝ որպես զբոսաշրջիկ Հայաստանում գտնվող ԻԻՀ քաղաքացի և նրան ուղեկցող ՀՀ քաղաքացի: Պարզվել է, որ տղամարդիկ մետրոյում սիրողական նկարահանում են արել:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250