Պատահարներ

Կարկանդակներ՝ ներսում պոլիէթիլենային տոպրակով պարուրված թմրամիջոցի նմանվող զանգվածով. ՔԿԾ

Unknown
Կարկանդակներ՝ ներսում պոլիէթիլենային տոպրակով պարուրված թմրամիջոցի նմանվող զանգվածով. ՔԿԾ

Դեկտեմբերի 02-ին՝ ժամը 17։30-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, հիմնարկի հանձնուքների ընդունման-հանձնման սենյակում զննության են ենթարկել Հ․Մ․-ի կողմից դատապարտյալ Հ․Ա․-ին բերված հանձնուքը, որում առկա կարկանդակներից 3-ի մեջ թաքցված է եղել պոլիէթիլային տոպրակով պարուրված 3 փաթեթ՝ ընդհանուր 29,78 գրամ քաշով։ Այս մասին հաղորդում է ՔԿԾ-ն:

Զննության արդյունքում փաթեթներից հայտնաբերվել են մեթամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող, 1,46 գրամ քաշով սպիտակ, բյուրեղանման, և մարիխուանա թմրամիջոցին նմանվող, 1,86 գրամ քաշով սուր հոտով, դեղնականաչավուն զանգվածներ։

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։ Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250