Պատահարներ
Ալավերդի-Այրում ճանապարհին «Mercedes»-ն ընկել է հարակից ձորակը․ վարորդը տեղում մահացել է
Adrine Nidelyan
Դեկտեմբերի 3-ին՝ ժամը 22:49-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Շնող-Քարկոփ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, Ալավերդի-Այրում ավտոճանապարհի մոտ 22-րդ կմ-ին «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Կ․ Գ․, ծնված 1983 թ․) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, շրջվել և հայտնվել հարակից ձորակում (մոտ 4 մ)․ վարորդը տեղում մահացել է։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, վարորդի դին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։
Նմանատիպ հոդվածներ
Չարենցավանում 89-ամյա տատին ծեծել և այրել է 36-ամյա թոռնուհին․ նա խոստովանական ցուցումնք է տվել
Adrine Nidelyan
Ողբերգական ավտովթար՝ Լոռու մարզում
Adrine Nidelyan
Մուսալեռ գյուղում հրդեհ է բռնկվել
Adrine Nidelyan
Հրդեհ՝ Վանաձորում․ բնակարանում հայտնաբերվել է դի
Adrine Nidelyan