Պատահարներ
Ինդոնեզիայում ժայթքել է Սեմերու հրաբուխը
Lilit A.
Սեմերու հրաբուխը, որը գտնվում է Ինդոնեզիայի Արևելյան Յավա նահանգում, շաբաթ օրը ակտիվացել է և սկսել է ծխի ու մոխրի տաք ամպեր ժայթքել։ Այս մասին Twitter-ի իր էջում հայտնել է Ինդոնեզիայի տարերային աղետների հետևանքների մեղմացման ազգային գործակալությունը։
Հրաբխի ակտիվության աճը գրանցվել է տեղական ժամանակով մոտավորապես 15:20-ին։ Արևելյան Յավայում աղետների հետևանքների մեղմացման ազգային գործակալության ղեկավարը հրաբխի ստորոտին մոտ բնակվող քաղաքացիներին կոչ է արել տարհանվել։
Այս պահին հայտնի է, որ Սեմերու հրաբխի ժայթքման պատճառով զոհվել է 13 մարդ։ Ավելի քան 40 մարդ հոսպիտալացվել է այրվածքներով։ Տեղի բնակիչների խոսքով՝ կղզում արտակարգ իրավիճակի ահազանգման համակարգը չի աշխատել, ուստի շատերը չեն հասցրել լքել իրենց տները։
Նմանատիպ հոդվածներ
Ջրհեղեղ Թուրքիայի Բոդրում քաղաքում
Lilit A.
Ինդոնեզական Յավա կղզում կյանքը դարձել է սև ու սպիտակ. երեկ այնտեղ հրաբուխ է սկսել ժայթքել, որի պատճառով կա 14 զոհ
Lilit A.
Ղազախստանի մայրուղիներից մեկում հրդեհվել է հրավառության պայթուցիկներով լի բեռնատար
Lilit A.
Իսպանիայում Բարրայի փոթորկից հետո հորդառատ անձրևները սաստիկ հեղեղումներ են առաջացրել
Lilit A.