Պատահարներ

Արտակարգ դեպք Գեղարքունիքում. Opel–ը բախվել է ձիուն. կենդանին սատկել է, իսկ ուղևորը հոսպիտալացվել. Shamshyan .com

Gohar Vardanyan
Արտակարգ դեպք Գեղարքունիքում. Opel–ը բախվել է ձիուն. կենդանին սատկել է, իսկ ուղևորը հոսպիտալացվել. Shamshyan .com

Դեկտեմբերի 5-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում. կա տուժած։ 

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 22։15-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 28-ամյա Գևորգ Գ-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 41-րդ կմ հատվածում հարվածել է ճանապարհի երթևեկելի գոտում հայտնված ձիուն։

Արդյունքում Opel–ի ուղևորը՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ, 55-ամյա Լենա Գ-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն։

Հարվածի հետևանքով ձին սատկել է։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունը պարզում է ձիու սեփականատիրոջ ինքնությունը։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250