Պատահարներ
24-ամյա վարորդը Opel-ով բախվել է ծառերին ու գլխիվայր շրջվել․ կան վիրավորներ
Unknown
Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15։45-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 24-ամյա Ազատ Ս-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 56.5կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկելճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և գլխիվայր շրջվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ազատ Ս-ն և նրա ուղևոր՝ 30-ամյա Լ. Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մարտունի» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության ծառայողները։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Դի է հայտնաբերվել, ճանաչողներին խնդրում ենք դիմել բաժին. ոստիկանությունը նկար է հրապարակել
Unknown
Երևանում 21-ամյա մոպեդավարը վրաերթի է ենթարկել 55–ամյա հետիոտնին
Unknown
Սիսիանում բեռնատարը դուրս է եկել ճանապարհից և կողաշրջվել․ վարորդն ու ուղևորը հոսպիտալացվել են
Unknown
Բրազիլիայում հեղեղների հետևանքով 3700 մարդ մնացել է անօթևան
Unknown