Պատահարներ

Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. 39–ամյա վարորդը Opel-ով բախվել է էլեկտրասյանն ու գլխիվայր շրջվել

Unknown
Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. 39–ամյա վարորդը Opel-ով բախվել է էլեկտրասյանն ու գլխիվայր շրջվել

Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 16:30–ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ, 39-ամյա Մանվել Գ.-ն իր վարած  Opel Astra մակնիշի ավտոմեքենայով Հացիկ գյուղում` գազալցակայանի դիմաց,  դեռևս անհայտ հանգամանքներում  բախվել է  էլեկտրասյանը և գլխիվայր շրջվել: 

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել է Հացիկ գյուղի բուժամբուլատորիա: 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից