Պատահարներ
Օդանավակայանի փողոցում վիճել են. 18-ամյա երիտասարդը դանակահարել է 37 ամյա տղամարդուն
Unknown
Դեկտեմբերի 15-ին, ժամը 01.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ Նորագավիթի 2-րդ փողոցից բուժօգնության է տեղափոխել 37-ամյա տղամարդու, որը, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել բացատրություն տալու:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Շենգավիթի բաժնի և Չարբախի բաժանմունքի ծառայողները համատեղ ձեռնարկված միջոցառումներով պարզել են, որ 37-ամյա տղամարդը Օդանավակայանի փողոցում վիճել է 56-ամյա տղամարդու, 18-ամյա երիտասարդի և 57-ամյա կնոջ հետ, որի ընթացքում էլ 18-ամյա երիտասարդը կտրող-ծակող առարկայով խփել է հիշյալ տղամարդուն:
Նմանատիպ հոդվածներ
Ողբերգական դեպք. 07-ը բախվել է 2 Nissan-ների. վարորդը տեղում մահացել է, կա վիրավոր
Unknown
Նախկին պատգամավորը ոտքերով և զենքի կոթով հարվածներ են հասցրել 46 ամյա տղամարդուն․ նա ներկայացել է ոստիկանություն
Unknown
Դերասանի մեքենայի ապակին կոտրել են և թալանել
Unknown
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Դի է հայտնաբերվել, ճանաչողներին խնդրում ենք դիմել բաժին. ոստիկանությունը նկար է հրապարակել
Unknown