Պատահարներ
Երևանում Infiniti-ն ավտոմեքենաների ջարդի հեղինակ է դարձել. վնասվել են BMW-ն, Mercedes-ը, Hyundai-ը, Nissan Tiida-ն ու Opel-ը. Shamshyan .com
Gohar Vardanyan
Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 01:50-ի սահմաններում Երևանի բնակիչ, 23-ամյա Գևորգ Ա.-ն իր վարած Infiniti մակնիշի ավտոմեքենայով Մայիսի 9-ի փողոցում ՝ թիվ 14/2 հասցեի մոտ, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել գազատար խողովակին, տապալել մի քանի հենասյուներ, այնուհետև առաջ ընթացել և բախվել ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման կենտրոնում կայանված Hyundai H1, Nissan Tiida, Mercedes, BMW E60 և Opel Astra մակնիշի ավտոմեքենաներին:
Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Infiniti-ի վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա սթափ է:
Մանրամասները՝ կայքում:
Նմանատիպ հոդվածներ
Կրակոցներ են հնչել Վերին Շորժայի ուղղությամբ. մանրամասներ
Gohar Vardanyan
Արցախում ժամկետային զինծառայող է զոհվել. ՊԲ
Gohar Vardanyan
Ողբերգական դեպք՝ Երևանում. բախվել են Mitsubishi-ն ու Honda-ն. կա զոհ. Shamshyan. com
Gohar Vardanyan
Էլի դաժան սպանդի դեպք, այս անգամ Հրազդանում. Դինգո թիմ
Gohar Vardanyan