Պատահարներ

Խոշոր ավտովթար Արմավիրում. ճակատ-ճակատի բախվել են Ford Transit-ն ու ЗИЛ-ը. կա վիրավոր

Unknown
Խոշոր ավտովթար Արմավիրում. ճակատ-ճակատի բախվել են Ford Transit-ն ու ЗИЛ-ը. կա վիրավոր

Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, խոշոր ավտովթսր է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում Էջմիածին –Ոսկեհատ ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում ճակատ-ճակատի բախվել են Ford Transit և ЗИЛ  45021 մակնիշի ավտոմեքենաները:  

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ford-ի վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները, այնուհետև օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Էջմիածնի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, դուրս է բերվել ավտոմեքենայից և քաղաքացիների օգնությամբ տեղափոխվել «Վաղարաշապատ» բժշկական կենտրոն:  Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, սահմանազատել տարածքը: 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից