Պատահարներ
Իրանում պայթյունի հետևանքով բնակելի շենք է փլուզվել. կան տուժածներ
Unknown
Իրանում չորեքշաբթի հինգհարկանի բնակելի շենք է փլուզվել կենցաղային գազի պայթյունի հետևանքով: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով իրանական աղբյուրին:
Տարերային աղետների դեմ պայքարի ծառայության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել Արևելյան Ադրբեջան նահանգի վարչական կենտրոն հանդիսացող Թավրիզ քաղաքում: Վնաս է հասցվել ևս երկու կառույցի, որոնք տեղակայված են փլուզված շենքի մետակայքում:
Դեպքի վայրում որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացվում: Ներկա պահին 12 տուժած է հայտնաբերվել, որոնց բուժօգնություն է ցուցաբերվում:
Նմանատիպ հոդվածներ
Քաղաքացին հրկիզել է այն մարդու BMW-ն, ում 30 հազար դոլար պարտք է
Unknown
ԱՐՏԱԿԱՐԳ ԴԵՊՔ. ՌԴ քաղաքացու դի է հայտնաբերվել Երևանի «Դվին» հյուրանոցում
Unknown
28-ամյա երիտասարդը ոստիկանների նկատմամբ բռնություն է կիրառել. նրան մեղադրանք է առաջադրվել
Unknown
Մոսկվայի բոլոր օդանավակայանները ականապատվա՞ծ են. անհայտ անձը ահազանգել է պայթունի վտանգի մասին
Unknown