Պատահարներ

Խոշոր ավտովթար․ 22-ամյա վարորդը Lexus-ով բախվել է բնակչի տան քարե պարսպին և փլուզել այն

Unknown 1 րոպե 383 դիտում
Խոշոր ավտովթար․ 22-ամյա վարորդը Lexus-ով բախվել է բնակչի տան քարե պարսպին և փլուզել այն

Երեկ, դեկտեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 22-ամյա Էդգար Աղեկյանը իր վարած Lexus 470 մակնիշի ավտոմեքենայով Գեղարքունիք գյուղի Կարեն Դեմիրճյան փողոցում ճանապարհի մերկասառույցի պատճառով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի ձախակողմյան հատվածի թիվ 36 տան քարե պարսպին, որոշ հատված փլուզել և առաջ ընթացել։  

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Է․ Աղեկյանն ու ուղևորներ՝ Գեղարքունիքի մարզի բնակիչներ 21-ամյա Սերյոժա Իսոյանն ու 21-ամյա Խաչիկ Գասպարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250