Պատահարներ

Ոստիկանների և «Ապրելու երկիր» կուսակցության կողմնակիցների միջև քաշքշուկ սկսվեց.կան բերման ենթարկվածներ

Unknown 1 րոպե 257 դիտում
Ոստիկանների և «Ապրելու երկիր» կուսակցության կողմնակիցների միջև քաշքշուկ սկսվեց.կան բերման ենթարկվածներ

Փարաքար համայնքում կրկին լարված իրավիճակ է:

«Ապրելու երկիր» կուսակցության համակիրները փակել են դեպի օդանավակայան տանող, ինչպես նաև հարակից ճանապարհները և պահանջում են բացել համայնքապետարանի մուտքը: Ոստիկաններն էլ հայտարարում են, որ ճանապարհ փակելն անօրինական է և բռնի ուժով փորձում են բացել ճանապարհը:

Ոստիկանների ու «Ապրելու երկիր» կուսակցության կողմնակիցների միջև քաշքշուկ սկսվեց, ոստիկանները, բիրտ ուժ գործադրելով, բերման են ենթարկում քաղաքացիներին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Փարաքարում ոստիկանները փակել են համայնքապետարանի մուտքը և թույլ չեն տվել «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի ընտրված թեկնածուին երդվել:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250