Պատահարներ

Ցուցարարները տապալել են Նազարբաևի արձանը

Unknown 1 րոպե 412 դիտում
Ցուցարարները տապալել են Նազարբաևի արձանը

Ցուցարարները Նազարբաևի արձանը  տապալել են: Ավելի վաղ  տեսանյութ էինք հրապարակել, որտեղ երևում էր, թե ինչպես են անկարգություններ հրահրող ցուցարարները ճոպաններով կապել արձանն ու փորձում էին այն գցել:

 

Հիշեցնենք` Ղազախստանում անկարգություններն սկսվել են հունվարի 4-ին եւ շարունակվում են մինչ օրս: Հունվարի 2-ին Ակտաու եւ Ժանաոզեն քաղաքների բնակիչները դուրս են եկել փողոց եւ պահանջել նվազեցնել վառելիքի գինը: Գազի գինը Ղազախստանում հունվարի 1-ից կրկնակի բարձրացել է՝ 60 թենգեից (10 ռուբլի) հասնելով 120 թենգեի (20 ռուբլի):

Այսօր ցուցարարները ներխուժել են Ալմաթիի քաղաքապետարանի շենք եւ հրդեհել այն: Բացի այդ, նրանք հրդեհել են դատախազության եւ իշխող ուժի գրասենյակի շենքերը: Ցուցարարները գրավել են նախագահի Ալմաթիի նստավայրը: Քաղաքի կենտրոնում բախումներ են ոստիկանների ու ցուցարարների միջեւ:

[f3a214c838454a020f81cae628e41611.jpg]

[a4a467ebac7b0d76fe281ed4e09ad49b.jpg]

 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250