Ողբերգական ավտովթար Տավուշի մարզում. ճակատ-ճակատի բախվել են ВАЗ 2101–ն ու վրացական համարանիշներով Ford Transit-ը. կա 1 զոհ, 1 վիրավոր. Shamshyan. com
Այսօր՝ փետրվարի 7-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 19:50-ի սահմաններում Նոյեմբերյանի տարածաշրջանի Զորական-Հաղթանակ ավտոճանապարհին՝ Զորական գյուղի վարչական տարածքում ճակատ-ճակատի բախվել են ВАЗ 2101 և Ford Transit մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ford Transit-ը վրացական համարանիշներով է:
Մանրամասները՝ կայքում:
[ed0475cf0b5ca489a0e2892596bf35aa.jpg]
[fb45a95899bcd460def01a14624c0225.jpg]
[6ced2feed28f021c1d32a29cd92656fa.jpg]
[69a79d288bd195c6e93dee84b9c1c7b9.jpg]
[ed1113a7168663e3c75a3f32ca065664.jpg]