Քաղաքականություն

Ղարաբաղյան շարժման 34-րդ տարեդարձն է

Lilit T. 106 դիտում
Ղարաբաղյան շարժման 34-րդ տարեդարձն է

Այսօր՝ փետրվարի 13-ին, արցախյան ազգային- ազատագրական պայքարի՝ ղարաբաղյան շարժման 34-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների կազմակերպման պետական հանձնաժողովի անդամները հանձնաժողովի նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորությամբ այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր և ծաղկեպսակ խոնարհել Արցախյան և Հայրենական պատերազմներում զոհված քաջորդիների հիշատակը հավերժացնող հուշակոթողին։ Այս մասին հայտնում են Արցախի ԱԺ-ից: 

Այնուհետև հանձնաժողովի անդամները ծաղիկներ են խոնարհել և հարգանքի տուրք մատուցել քաղաքային հուշահամալիրի հարևանությամբ գտնվող արցախյան 3 պատերազմներում սրբագործված հայորդիների շիրիմներին։ 

Պաշտոնական արարողակարգին միացել էին նաև ԱՀ-ում գտնվող ՀՀ խորհրդարանի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանը, ԱՀ ԿԳՄՍ նորանշանակ նախարար Անահիտ Հակոբյանը։ 

Արարողակարգն ուղեկցվում էր Պաշտպանության բանակի հրամկազմի ներկայացուցիչների մասնակցությամբ։ 

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250