Պատահարներ
Քաղցրաշեն գյուղի մի քանի տներում ծորակներից հոսող խմելու ջուրը կապույտ երանգ է ստացել
Unknown
1 րոպե
661 դիտում
Երեկ, մարտի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ Քաղցրաշեն գյուղի Պռոշյան փողոցի մի քանի տների ծորակներից կապույտ ջուր է հոսում։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, մի քանի տների ծորակներից հոսող կապույտ ջրի նմուշները վերցվել են և պարզում են, թե ինչ հանգամանքներում է ջուրը կապույտ գույնի դարձել։ Փաստի առթիվ ոստիկանության Արտաշատի բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, բնակիչների կողմից ջուրը չի օգտագործվել խմելու նպատակով, և տուժածներ չկան։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Պատահարներ բաժնից
Մայրը հարվածներ է հասցրել 3-ամյա երեխային, մահճակալից գցել հատակին և քարշ տվել․ ՔԿ-ն արձագանքել է
1 րոպե
731
Ընդեղ երեխա չկա, երեխայի թևերը ջարդած, ոտքերը ջարդած․ 1 ամյա երեխայի տատիկը նոր մանրամասներ է պատմում
1 րոպե
2,770
Ողբերգական ավտովթար՝ Սիսիան-Գորիս ճանապարհին․ կան զոհեր և վիրավորներ
1 րոպե
1,501
Լուրերը մեկ տողով. ՍԴ թեկնածու, ԱԷԿ, բռնության դեպք և պատերազմական հռետորաբանություն
1 րոպե
355