Պատահարներ

Քրեական գործ է հարուցվել գյուղն ապօրինի զավթելու և մոտակա բարձունքին տիրանալու դեպքի առթիվ

Adrine Nidelyan 1 րոպե 596 դիտում
Քրեական գործ է հարուցվել գյուղն ապօրինի զավթելու և մոտակա բարձունքին տիրանալու դեպքի առթիվ

Արցախի քննչական կոմիտեն հայտնում է, որ Արցախի հանրապետության տարածքային ամբողջականությունը խախտելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։   

«ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Ասկերանի շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել 2022թ մարտի 24-ին ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների կողմից ԼՂՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքի համաձայն, Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության մաս կազմող՝ Ասկերանի շրջանի ռուսական խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտում տեղակայված Փառուխ համայնք ապօրինի մուտք գործելու, զենքի կիրառմամբ ու կիրառման սպառնալիքի գործադրմամբ այն զավթելու և դրա մոտակայքի բարձունքին տիրանալու, այդպիսով Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականությունը խախտելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածով հարուցված քրեական գործը։ 

Նախաքննությունը շարունակվում է»,-ասված է հաղորդագրության մեջ։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250