Պատահարներ

Նյու Յորքում դանակահարել են բրիտանացի գրողին, որի սպանության համար Իրանում 3,3 միլիոն դոլար են սահմանել

Gohar Vardanyan 480 դիտում
Նյու Յորքում դանակահարել են բրիտանացի գրողին, որի սպանության համար Իրանում 3,3 միլիոն դոլար են սահմանել

Նյու Յորքի արևմտյան Chautauqua ինստիտուտում դասախոսություն կարդալիս դանակահարվել է բրիտանացի գրող Սալման Ռուշդին (ծագումով հնդիկ), գրում է Associated Press-ը:

Նշվում է, որ հարձակվողը նախ բռունցքներով, ապա դանակով է հարվածել Ռուշդիին, որից հետո նրան բռնել են անվտանգության աշխատակիցները: Նյու Յորքի ոստիկանության վարչությունը պարզաբանել է, որ գրողը դանակահարվել է պարանոցի հատվածում։ Նրան ուղղաթիռով տեղափոխել են հիվանդանոց։ Առայժմ ոչինչ հայտնի չէ գրողի վիճակի մասին։

2012 թվականին իրանական կրոնական 15-Khordad հիմնադրամը գրողի սպանության համար 3,3 միլիոն դոլար պարգևավճար է սահմանել։ 1989 թվականին Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Խոմեյնին ֆեթվա էր հրապարակել՝ կոչ անելով սպանել պարոն Ռուշդիին: 

 

Այսպես, Իրանի պաշտոնյաներն ու հաստատությունները արձագանքել են Սալման Ռուշդիի «Սատանայական բանաստեղծություններ» վեպի հրապարակմանը, որը նկարագրում է դրվագներ Մուհամեդ մարգարեի կյանքից, որոնք հակասում են մահմեդական սուրբ տեքստերին:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250