Պատահարներ
Սիրիայում տեղի է ունեցել ահաբեկչություն.10 մարդ զոհվել է
WRed
1 րոպե
78 դիտում
Սիրիայի հարավ-արևելքում գտնվող նավթային հանքավայրում հարձակում է տեղի ունեցել, կան զոհեր և վիրավորներ։ Տեղեկությունը հայտնում է «Al-Ikhbariya» հեռուստաալիքը:
Նշվում է, որ ահաբեկիչները Դեր Զոր նահանգում հարձակվել են բանվորներին տեղափոխող երեք մեքենայի վրա։
Այս մասին «Al-Ikhbariya» հեռուստաալիքին հայտնել Է հանրապետության նավթի և հանքային պաշարների նախարար Բասսամ Տոմեն ։
«Զինված հարձակման հետևանքով զոհվել է 10 մասնագետ, ևս երկուսը վիրավորվել են ։ Նրանք բոլորը հերթափոխային բրիգադի մաս էին կազմում, որն աշխատում էր նավթային օբյեկտում», — հստակեցրել է Տոմեն։
Ողբերգության վայր են ժամանել սիրիական բանակի ստորաբաժանումները:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Պատահարներ բաժնից
Արաբկիր վարչական շրջանի ղեկավարը` «Կանազ» մշակույթի տան հրդեհի մասին
1 րոպե
38
ԱԹՍ-ները հարձակվել են Թուրքական նավթատար նավի վրա
1 րոպե
251
Լուրերը մեկ տողով. Խոշոր հրդեհ Երևանում, պատերազմական լարվածություն և 375 մլն դոլարի սկանդալ
1 րոպե
920
5.0
Այրվում է չգործող «Կանազ» մշակույթի տան շենքը
1 րոպե
981